ՆորություններՍպորտ

Նեյմար. Ինձ չի անհանգստացնում այն փաստը, որ դեռ չեմ ստացել Ոսկե Գնդակ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ամերիկայի գավաթի եզրափակչում հաղթանակը Ոսկե Գնդակ «կբերի» բրազիլացուն.

«Ոսկե Գնդակն» ինձ ուղեկցել է ամբողջ կյանքում: Մարդիկ շատ հաճախ գրում են, որ ես պետք է ստանամ այդ մրցանակը, բայց դա դեռ տեղի չի ունեցել, ինչն ինձ չի անհանգստացնում:

Ես ուզում եմ հաղթել: Ուզում եմ չեմպիոն լինել ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հետ: Անհատական մրցանակ ստանալը, իհարկե, հաճելի է, դրանք դրված են իմ սենյակում, բայց դա նպատակ չէ»,-ասել է Նեյմարը:

Back to top button
Close