ՆորություններՔո ձայնը

«Ի՞նչ կարծիքի եք. ճի՞շտ է նրա հրաժարականը և արդյոք այն ակամայից դասալքություն չի դիտարկվում»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ կարծիքի եք… Հրաժարական է տվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Պատճառը նրա պատգամավոր դառնալն է։

Մխիթար Զաքարյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ընկերս՝ Մայիս Վանոյանը, ով տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետ է և երկար տարիների, այդ թվում՝ միջազգային, տարբեր երկրներում աշխատելու փորձ ունի, Մխիթար Զաքարյանին ներկայացնում է, որպես պարկեշտ անձնավորություն և ոլորտի լավագույն մասնագետ։

Արդ, ճի՞շտ է նրա հրաժարականը և արդյոք այն ակամայից դասալքություն չի դիտարկվում։ Փաստորեն մի կարևոր դիրք, այն էլ Սյունիքի համար ճակատագրական օրերին հանձնվում է։ Կարո՞ղ էր չէ, այդ մանդատը ստանալ մեկ այլ թեկնածու։ Դրանից ընդդիմությունը ԱԺ-ում չէր տուժի, իսկ Մեղրին հանձնվում է։

Ներեցեք, նույնը վերաբերում է պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Կարծում եմ , նրա Իզմիրլյան կենտրոնի ղեկավար մնալն ավելի արդյունավետ կլիներ, քան պատգամավոր լինելը։

Ժամանակին նույն կարծիքն եմ ունեցել Արա Բաբլոյանի մասին։ Իսկ վերոնշյալ թեկնածուների հրաժարականի դեպքում, գուցե պատգամավոր դառնար, իսկապես պայքարող տեսակ Գեղամ Նազարյանը։ Ի՞նչ կարծիքի եք»:

Back to top button