ՆորություններՍպորտ
Նեյմարը՝ Արգենտինա երկրպագող բրազիլացիներին. Թող գնան գրողի ծոցը

Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իր դժգոհությունն է հայտնել այն բրազիլացիների հանդեպ, որոնք Ամերիկայի գավաթի եզրափակչում երկրպագելու են Արգենտինային:
Առանձնակի ուշադրություն է գրավել բրազիլացի լրագրող Ֆաբիոլա Անդրադեի այն միտքը, որ նա երկրպագելու է Արգենտինային, քանի որ Մեսսին գավաթ նվաճելու «իրավունք» վաղուց է վաստակել:
«Ես հպարտ բրազիլացի եմ: Միշտ երազել եմ խաղալ Բրազիլիայի հավաքականի կազմում, լսել երկրպագուների երգերը: Ես երբեք չեմ երկրպագի Բրազիլիայի դեմ՝ անկախ նրանից, թե իմ երկիրը մասնակցում է Օսկարին, գեղեցկության մրցույթի, թե սպորտային միջոցառման:
Ես բրազիլացի եմ: Եթե կան այնպիսի բրազիլացիներ, որոնք այդպես չեն մտածում, թող գնան «գրողի ծոցը»»,-ասել է Նեյմարը: