Նորություններ
Գյումրիի մարզադաշտի մոտից բերման է ենթարկվել 40-ամյա մի տղամարդ՝ թմրանյութով լի տոպրակով հանդերձ

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հուլիսի 4-ի ժամը 23-ին:
«Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր:
Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվեց 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: