Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Տիգրան Հեքեքյանի որդին` հոբոյահար Հայկ Հեքեքյանը, միջազգային մրցույթում 2 մրցանակ է շահել

Հանրահայտ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին` հոբոյահար Հայկ Հեքեքյանը, Ստոկհոլմի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնում առաջին մրցանակ է ստացել։

Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է նրա մայրը` դաշնակահարուհի Մարինե Մարգարյանը։

Նա հայտնում է, որ բացի առաջին մրցանակից Հայկը նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել։

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ։ Հայկի երաժշտական ուղում սա ևս մի հաճելի ու կարևոր պահ է, ևս մի պատվոգիր, իսկ բոլորիս համար՝ միջազգային մի փոքրիկ հարթակում կրկին Հայաստան բառը հնչեցնելու առիթ»,– գրել է նա։

Փառատոնի եզրափակիչ մասում Հայկ Հեքեքյանը կատարել է Մորիս Ռավելի հոբոյի և դաշնամուրի կոնցերտը։ Ի դեպ, Հայկին դաշնամուրով  նվագակցել է մայրը։

 

Back to top button
Close