ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Արևային էներգիայով աշխատող Lightyear կոնցեպտուալ մեքենան մարտկոցի մեկ լիցքավորմամբ անցել է շուրջ 710 կմ

Նիդեռլանդական Lightyear ընկերությունը հայտարարել է տեխնոլոգիական կարևոր առաջընթացի մասին. արևային էներգիայով աշխատող Lightyear One կոնցեպտուալ ավտոմեքենան ռեկորդային 710 կմ ճանապարհ է անցել ընդամենը 60 կՎտժ հզորությամբ մարտկոցի մեկ լիցքավորմամբ:

Lightyear One մեքենայի մշակումը շարունակվել է 4 տարի: Եզակի տեխնոլոգիաներ են արտոնագրվել՝ համեմատաբար ցածր արագության պայմաններում էլեկտրական մեքենայի վազքի ցուցանիշը մեծացնելու համար:

Lightyear One-ն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է 2019 թվականին: Այդ ժամանակ մշակողները խոստացան վազքի ցուցանիշը հասցնել 725 կմ-ի: Վերջերս Գերմանիայում անցկացված փորձարկումը ցույց տվեց, որ Lightyear-ի ինժեներները փաստացի գրեթե հասել են այդ ցուցանիշին:

Ընկերության YouTube-յան ալիքում ներկայացված է կարճ տեսահաշվետվություն Lightyear One-ի 9 ժամանոց փորձնական ընթացքի վերաբերյալ: Հատկանշական է, որ էլեկտրական մեքենայի վարորդները միմյանց փոխարինել են յուրաքանչյուր երկու ժամը մեկ, իսկ փորձարկումն իրականացվել է ամպամած եղանակին, ինչը նվազեցրել է մեքենայի թափքի տակ ներկառուցված արևային մարտկոցների լիցքավորման արդյունավետությունը:

Lightyear One-ի էքսկլյուզիվ շարքը կթողարկվի 2022թ.-ի առաջին կեսին, իսկ սերիական արտադրությունը կսկսվի 2024-ին:

Back to top button
Close