ՄիջազգայինՆորություններ
Շվեդիայում թռիչքից հետո ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել

Շվեդական Էրեբրու քաղաքի մերձակայքում ուղեւորատար ինքնաթիռը, որում գտնվել է 9 մարդ, վթարի է ենթարկվել թռիչքից հետո: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Օդանավը նախատեսված է եղել պարաշյուտով ցատկելու համար: «Մենք զոհերի մասին դեռեւս տեղեկություն չունենք»,-հայտարարել է փրկարարական աշխատանքների և գործողությունների համատեղ համակարգման ծառայության ղեկավար Էմիլ Գուստավսոնը:
Դեպքի մանրամասները ճշտվում են: