ՆորություններՍպորտ

Կոնֆերենցիաների լիգա. Ժիլինան ջախջախեց Դիլային. Բիչախչյանը՝ գոլի հեղինակ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ժիլինան» սեփական հարկի խոշոր հաշվով առավելության հասավ վրացական «Դիլա Գորիի» նկատմամբ՝ հաղթելով 5։1 հաշվով:

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 11 մետրանոց հարվածով։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց:

Back to top button