Նորություններ
Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիքջյանն է
Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայազգի Ջորջ Շիրիքջյանն է եղել, հայտնում է Arevelk.am-ը:
Փոքր ուսումնավարժական ինքնաթիռը, որը նախատեսված է եղել շրջագայությունների համար, վթարի է ենթարկվել հինգշաբթի օրը՝ Լիբանանում՝ Բեյրութից 10 կիլոմետր հյուսիս գտնվող Գոստ քաղաքի մոտակայքում:
Օդանավում եղել են օդաչուն եւ երկու ուղեւոր՝ տղամարդ եւ կին, ովքեր քույր եւ եղբայր են եղել: Նրանք բոլորը զոհվել են: