ՄիջազգայինՆորություններ

Թալիբները Մոսկվայում խոստացել են չխախտել Միջին Ասիայի երկրների սահմանները

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները (արգելված Ռուսաստանի Դաշնությունում) Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում հավաստիացրել են, որ չեն խախտի Միջին Ասիայի պետությունների սահմանները, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Բանակցությունների ընթացքում Ռուսաստանը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման եւ Աֆղանստանի հարակից պետություններ դրա ընդլայնման ռիսկերի կապակցությամբ: «Թալիբան»-ից հավաստիացումներ են ստացվել Միջին Ասիայի պետությունների սահմանները չխախտելու, ինչպես նաև Աֆղանստանի տարածքում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ​​և հյուպատոսական առաքելությունների անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

«Թալիբան»-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց ցանկությունն է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելը, ինչպես նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ ներառյալ կանանց՝ իսլամական նորմերի և ազգային ավանդույթների շրջանակներում:

Բացի այդ, շարժման ներկայացուցիչները նշել են իրենց պատրաստակամությունը պայքարել «Իսլամական պետության» եւ երկրում արգելված նյութերի արտադրության դեմ:

Back to top button