Նորություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G-ն ու թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ից  21:00-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական տարածքում՝ Մինսկի փողոցում, բախվել են Mercedes G  մակնիշի և թիվ  22 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Ժանանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը:

Ոստիկանությունը պարզում է վարոդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button