Նորություններ

Սարալանջ գյուղի հանդամասում տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է

Հուլիսի 6-ին, ժամը 22։13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «T-30» (վարորդ՝ Ժ․ Մ․, ծնված 1993 թ.) մակնիշի տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան օգնություն դուրս գրվել:

Փրկարարներն ուղղել են «T-30» մակնիշի տրակտորը:

Back to top button