ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում աճում են դելտա շտամով վարակման դեպքերը

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ երկրում տարածվում են կորոնավիրուսի հնդկական՝ դելտա շտամով վարակման դեպքերը:

Մինչ այժմ արձանագրվել է 52 դեպք: Փոխնախարարի խոսքով՝ նշված դեպքերից ոչ մեկով առայժմ հիվանդության ծանր ընթացք չի գրանցվել։

«Մինչ այժմ առանձնապես ծանր ընթացք չի հայտնաբերվել, չնայած վտանգ կա, որ դելտա շտամը կարող է ավելի տարածվել»,-ասել է Գաբունիան:

regionmonitor.com

Back to top button