Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ի դասակի տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու Սարգիս Սարգսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հոհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում և Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: