ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայում ահաբեկչություններ ծրագրած խմբավորման միջինասիացի ղեկավարին դատապարտել են 21 տարվա ազատազրկման

Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը 21 տարվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայում զանգվածային կրակոցներ և պայթյուններ ծրագրած ահաբեկչական խմբավորման ղեկավարին: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

Ըստ ԱԴԾ-ի՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից մեկի մի քաղաքացի, գտնվելով Սիրիայում որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ, Մոսկվայում ահաբեկչական գործողություններ կատարելու համար կազմակերպել է այդ ահաբեկչական կառույցի գաղտնի բջիջ:

«Նրա ցուցումով ահաբեկիչները ձեռք են բերել հրազեն և զինամթերք, պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք նրանք մտադիր են եղել օգտագործել բնակիչներին գնդակահարելու և պայթյուններ կազմակերպելու համար»,-հայտնել են ԱԴԾ-ից:

Ահաբեկչական կառույցի անդամները ձերբակալվել են, ապա դատապարտվել երկարատև ազատազրկման: Նրանցից առգրավվել է մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարք:

Կառույցի ղեկավարը ձերբակալվել է 2020թ.-ի հոկտեմբերին, հետաքննության ընթացքում նրա մեղավորությունն ամբողջությամբ ապացուցվել է: Նա խոստովանական ցուցմունք է տվել:

Back to top button