Նորություններ

Հունիս ամսին Արցախում վերաբնակեցման համար 8 ընտանիք է տեղափոխվել

2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում գործող Արցախի օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։

10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։

Back to top button