ՆորություններՔո ձայնը
«Կարելի է ասել, որ Ռուսաստանն ինքն է հոժարակամ Թուրքիայի թաթիկը բռնել ու բերել նստեցրել Ադրբեջանում»

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարելի է ասել, որ Ռուսաստանն ինքն է հոժարակամ Թուրքիայի թաթիկը բռնել ու բերել նստեցրել Ադրբեջանում, ասելով. «Բարով կառավարես»:
Եթե հաշվի առնենք այն, թե ինչ կոշտ արտահայտություններով է փորձում Մոսկվան սանձել ՆԱՏՕ-ի ակտիվությունն իր եվրոպական սահմանների մոտ և այդ պահվածքը համեմատենք այն քաղցրիկ բարեհաճության հետ, որով աչքի է ընկնում ՌԴ վերաբերմունքն իր հարավային սահմանագլխին ՆԱՏՕ-ի անդամ պետության ռազմակայան հիմնելու կապակցությամբ, ապա ինքնին այն տպավորությունն է ստեղծվում, որ Մոսկվայի համար ՌԴ արևմտյան ու հարավային սահմանները նույն արժեքը չունեն:
Մեզ համար կարևոր է հասկանալ, թե այդ տարբերության հիմքում ինչ է ընկած»: