Նորություններ

Ադիբեկյանական հարցումներով՝ առաջատարը ՀՀԿ-ն է, իսկ «Բերեւ Երեւան»-ն ու ՀԱԿ-ը կձախողեն Երեւանի ընտրությունները

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, իր գլխավորած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի միջոցով, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական հարցում է անցկացնել՝ գնահատելու համար քաղաքական դաշտում ստեղծված ներկայիս իրավիճակը։ ԳԱԼԱ-ի հարցերին ի պատասխան, թե ինչպես կդասավորվի ուժերի հարաբերակցությունը մայիսյան ընտրություններին, Ա. Ադիբեկյանը ներկայացրեց.

«Մենք ակնկալում ենք 55-59 տոկոս ընտրողների մասնակցություն, ընդ որում՝ 44 տոկոսն արդեն որոշել է, այսինքն` կողմնորոշված է իր ընտրության մեջ, թե ում է իր ձայնը տալու, իսկ 15 տոկոսը դեռ տատանվում է: Իսկ այդ կողմնորոշված 44 տոկոսի մեջ առաջատարը գործող քաղաքապետի կուսակցությունն  է` 30-31 տոկոս, իսկ մնացածը բաժանվում են ԲՀԿ-ի, «Բարեւ Երեւան» դաշինքի եւ մյուս կուսակցությունների միջեւ: Եթե բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեին, նրանք կարող էին 50-ից բարձր տոկոս ստանալ եւ Հանրապետականին կմնար նվազագույն շեմը: Բայց քանի որ առանձին են  հանդես գալիս, տեսականորեն հնարավոր չէ ընդդիմության հաղթանակ:

Ամենամեծ հավանականությամբ` երկրորդ տեղը կզբաղեցնի ԲՀԿ-ն, որը կարողանում է վերականգնել իր՝ ժամանակին բավականին մեծ ընտրողների զանգվածը, «Բարեւ Երեւան»ը, որը կոալիցիա է, ոչ թե կուսակցություն, ոչ թե 6, այլ 8 տոկոս ձայն ստանալու հնարավորություն կունենա եւ որոշ դեպքերում, նույնիսկ կարող է չհասնի նաեւ ավագանի: Այնուհետեւ գալիս է ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն: Ամենածանր վիճակում ՀԱԿ-ն է: Եթե դեռ ՕեԿ-ը եւ ՀՅԴ-ն ինչ-ինչ  հնարավորություն ունեն վեց տոկոսանոց շեմ անցնելու, ՀԱԿ-ը բավականին ցածր ելակետային վարկանիշ ունի, ծանր վիճակում է եւ կարող է ընդհանրապես չընդգրկվել ավագանու կազմում:

Փաստորեն, այս վիճակում, որ ընդդիմությունը չի միավորվել, գործող քաղաքապետի եւ նրա կուսակցության հաղթանակն է: Այսինքն` նրանք դատապարտված են հաղթանակ տանելու»:

 

                                                                                                         Քրիստինա Մկրտչյան

Back to top button