ՆորություններՍպորտ

Երիտասարդական ԵԱ․ Ըմբիշ Գառնիկ Հովհաննիսյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 9-0 հաշվով հաղթել է լատվիացի մրցակցին սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Երրորդ տեղի համար պայքարում Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ռումինացի ըմբիշը։

Նշենք՝ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, ցավոք, պարտվել է սփոփիչ գոտեմարտում՝ 2-3 հաշվով զիջելով Բելառուսի ներկայացուցչին։

Հիշեցնենք՝ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը․ նրա մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Ադոլֆ Բազսոն։

armsport.am

Back to top button