Նորություններ

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուները և նպաստառուները հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների այն շահառուները, որոնց 75 տարին չի լրացել կամ չեն հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ և հունիս ամսվա գումարը ստացել են կանխիկ եղանակով, հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ եղանակով։ «Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ կարող են այցելել www.online.ssa.am կայք։

Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով։ «Վճարման եղանակի և վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» բաժնում լրացնել ստացողի անձնագրի կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

«Որոնել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է վճարող կազմակերպության տվյալը, որտեղ ուղարկվել է շահառուի 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակը:

Նշվում է տեսակը․ կենսաթոշակ և այլ վճարատեսակները՝ կենսաթոշակ, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ խնամք: Եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում է կենսաթոշակառուի (նպաստառուի) օրինական ներկայացուցիչը՝ խնամակալը կամ ծնողը, ապա որոնման համար անհրաժեշտ է մուտքագրել խնամակալի կամ ծնողի տվյալները:

Ծանոթություն. Կենսաթոշակառուն կամ նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային բաժին և փոխել վճարող կազմակերպությունը (ընտրել այլ կազմակերպություն)։ Դիմելու ամսվա հաջորդ ամսվանից գումարը կվճարվի կենսաթոշակառուի կամ նպաստառուի ընտրած կազմակերպության միջոցով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button