Նորություններ

Ջուրն ընկած Boeing 737 բեռնատար ինքնաթիռի անձնակազմը փրկվել է

Հոնոլուլուի մոտակայքում ջուրն ընկած Boeing 737 բեռնատար ինքնաթիռի երկու օդաչուները փրկվել են: Այս մասին հայտնել է CNBC-ն՝ հղում կատարելով ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությանը:

«ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը եւ Տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը կքննեն միջադեպը», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Վարչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 02:30-ին: Օդաչուները հայտնել են շարժիչի անսարքության մասին եւ փորձել են վերադառնալ Հոնոլուլու, սակայն ստիպված են եղել օդանավը իջեցնել ջրի վրա:

Նշվում է, որ նման բեռնատար ինքնաթիռները հաճախ գործում են մի քանի տասնամյակ, իսկ մինչ այդ՝ օգտագործվում են ուղեւորափոխադրման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետը տեղի է ունեցել Կալաելոա օդանավակայանից մոտ երկու մղոն հեռավորության վրա:

Back to top button