Նորություններ

Ավշար գյուղից կրծքավանդակի ծակած-կտրած վերքով ու գլխի վնասվածքով 22-ամյա երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն

Հունիսի 29-ին Արարատի մարզի Ավշար գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ժամը 1-ի սահմաններում ստացվեց. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով ու գլխի վնասվածքով 22-ամյա երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։

Հանցագործությունը բացահայտվեց քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հունիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Արարատի Շահումյան փողոցի 36-ամյա մի բնակիչ։ Կասկածվողը նույն օրը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժանմունք, տվեց խոստովանական բացատրություն և ձերբակալվեց։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close