Նորություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մտնում է նոր շրջափուլ, որում շատ կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնչեցված բարձր գնահատականները ընտրությունների որակյալ անցկացման ու արձանագրված արդյունքների վերաբերյալ:

Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարևորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ:

Back to top button