ՄիջազգայինՆորություններ

«Անհնար է անընդհատ ապրել անհանգստության մեջ. դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա աճով, Ռուսաստանը հստակ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, ամենամյա «ուղիղ կապի» ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե մենք խաղաղ ու համերաշխ ապրենք, ապա մենք պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար։ Ես նկատի ունեմ ընտանիքների բնականոն գոյությունը, նկատի ունեմ տնտեսական, սոցիալական զարգացումը, ինչի խիստ կարիքն ունեն ԼՂ-ում բնակվողները: Անհնար է անընդհատ ապրել անհանգստության մեջ, որ զինված բախում կսկսվի, մենք դա հիանալի հասկանում ենք: Սա նշանակում է, որ դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների վերականգնմանը, սահմանագծմանը:

«Ստեղծվել է եռակողմ խումբ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան)։ Եվ այդ խմբի աշխատանքի բենեֆիցիարներն անկասկած պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները»,-ընդգծել Է Պուտինը։

Back to top button