ՄիջազգայինՆորություններ

Պուտինը պատասխանել է իր հնարավոր իրավահաջորդի մասին հարցին

Որոշումը, թե ով պետք է ղեկավարի Ռուսաստանը, միշտ երկրի քաղաքացիներինն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ պատասխանելով նախագահի պաշտոնում հնարավոր փոխարինողի մասին հարցին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանք (ռուսաստանցիները. — խմբ.) օգտվում են ընտրության իրենց իրավունքից ուղղակի գաղտնի քվեարկության միջոցով: Հնարավոր է պետության նոր ղեկավար ընտրելու միայն այս եղանակը»,-նշել է Պուտինը:

«Ինչ վերաբերում է այդ մարդկանց կամ այդ անձին, ովքեր կարող էին ղեկավարել երկիրը: Մի կողմից, ասում են՝ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, և անփոխարինելի մարդիկ չկան: Մյուս կողմից, իհարկե, իմ պատասխանատվությունն է նաև խորհուրդներ տալ այն մարդկանց, ովքեր հայտ կներկայացնեն նախագահի պաշտոնի համար», — ընդգծել է ՌԴ նախագահը:

Նա շեշտել է, որ այդպես է աշխարհի բոլոր երկրներում:

«Երբ ժամանակը գա, կարելի կլինի ասել, թե ով է արժանի ղեկավարել այնպիսի հիանալի երկիր, ինչպիսին մեր Հայրենիքն է»,-եզրափակել է Պուտինը:

Back to top button