ՆորություններՍպորտ

Եվրո-2020. Հրաշք՝ վերջին պահին․ Ուկրաինան 1/4-ում է

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վերջին զույգի՝ Շվեդիայի ու Ուկրաինայի միջեւ կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց ուկրաինացի ֆուտբոլիստ Զինչենկոն, ինչին շվեդները կարողացան պատասխանել 43-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆորսբերգը։ Դրանից հետո հատկապես շվեդները մի քանի հարմար պահ ունեցան, բայց գնդակը համառորեն չէր հայտնվում ցանցում։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին Դանիելսոնը բաց ոտքով ընդառաջ գնաց Արտյոմ Բեսեդինին և կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։

Երբ թվում էր՝ ականատես ենք լինելու 11-մետրանոցների, վերջին պահին՝ լրացուցիչ ժամանակին ավելացված 1-ին րոպեին Արտյոմ Դովբիկը մոտ տարածությունից գլխի գեղեցիկ հարվածով գրավեց շվեդների դարպասն ու Ուկրաինայի հավաքականին դուրս բերեց քառորդ եզրափակիչ, որտեղ նրան սպասում է Անգլիան։

 

Back to top button