Նորություններ

«Ռոսգոստրախ-Արմենիան փորձում է իմ հաշվին հարստանալ 1000 դոլարով». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարվա մայիսի 3-ին Դավիթ Բեկ փողոցում մի մոտոցիկլետ դուրս եկավ հանդիպակաց գոտի, հարվածեց իմ մեքենային: Այդ տեսանյութը ժամանակին դրել եմ Ֆեյսբուքի իմ էջում:

Հարվածողը ընդունել է մեղավորությունը, որի մասին ստացել եմ համապատասխան իրավական փաստաթղթեր:

Ռոսգոստրախ-Արմենիայից ստացած՝ հունիսի 18-ի նամակն ասում էր, որ ընկերության աշխատակից Տիգրան Թամրազյանը գնահատել է իմ մեքենայի վնասի չափը՝ 422.000 դրամ, որը ինձ ԱԿԲԱ բանկի միջոցով պետք է փոխանցվի 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Թեև պատճատած վնասը ավելին էր, ես չբողոքարկեցի: Ժամանակ չկա, առանց այն էլ մեր կյանքը էնքան դժվար է, բարդ ու տխուր:

Ուրբաթ՝ հատուցման վերջին օրը, Ռոսգոստրախ-Արմենիան ինձ մեկ այլ նամակ ուղարկեց, որտեղ նույն աշխատակից Տիգրան Թամրազյանը բացատրում էր, որ հատուցումը մերժվում է հետևյալ պատճառաբանությամն՝ Վնասը պատճառվել է այնպիսի ավտոտրանսպորտային ﬕջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է։

Այսինքն, քիչ է, որ արդեն երկու ամիս ես զրկված եմ իմ մեքենան վարելու հնարավորությունից, քիչ է, որ ինձ պատճառվել է 500 հազար դրամից ավելի վնաս, քիչ է, որ առանց մեքենայի ես կրել եմ վնասներ, մի հատ էլ Ռոսգոստրախ-Արմենիան որոշել է, որ ինձ պետք է փոխատուցի 0 դրամ:

Բնական է, փաստաբան ընկերներիս օգնությամբ ես դիմել եմ Ֆինանսական հաշտարարին և փորձելու ենք թույլ չտալ, որ օրը ցերեկով կատարվի ապօրինություն:

Ցավալի է, որ Ռոսգոստրախ-Արմենիան փորձում է իմ հաշվին հարստանալ 1000 դոլարով:
Ու նաև հասկանալի է դառնում, թե ինչպես է հարստություն դիզել Ռոսգոստրախի սեփականատեր, հայազգի Դանիլ Խաչատուրովը»:

«Ռոսգոստրախ-Արմենիան փորձում է իմ հաշվին հարստանալ 1000 դոլարով». Թաթուլ Հակոբյան
Back to top button
Close