ՄիջազգայինՆորություններ

«Թալիբանի» զինյալները գրավել են Տաջիկստանի հետ սահմանին գտնվող ուղեկալը. աֆղանական կառավարական զորքերի հետ մարտերը շարունակվում են

Աֆղանստանի Բալխ նահանգի Ուքչուկ սահմանակետում «Թալիբան» շարժման զինյալների հարձակումից հետո կառավարական զորքերի 17 զինծառայողներ նահանջել են Տաջիկստանի տարածք: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնից:

«Կատաղի բախումներից հետո  կառավարական զորքերի 17 զինծառայողներ ստիպված են եղել նահանջել Տաջիկստան՝ «Շախրիտուս» սահմանապահ ջոկատի 1-ին անցակետով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Տաջիկստանի սահմանապահները, առաջնորդվելով հումանիզմի ու բարիդրացիության սկզբունքներով, սահմանը հատած աֆղան զինվորականներին թույլ են տվել մուտք գործել իրենց տարածք:

«Իրավիճակը սահմանային այս հատվածում շարունակում է լարված մնալ, շարունակվում են մարտերը «Թալիբանի» և Աֆղանստանի կառավարական ուժերի միջև»,- հավելել է նա:

Back to top button