Նորություններ

Մասիս քաղաքի աղբավայրում սահմանվել է հերթապահություն

Հունիսի 26-ին, ժամը 09:30-ին Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մոտ 4000 քմ տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է աղբավայրի 1 ջրատար և 1 տրակտոր․ սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է աղբավայրի 1 ջրատար։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ աղբավայրում իրականացրել է հերթապահություն։

Back to top button
Close