Նորություններ

ԱԺ ճեպազրույցների թեման՝ քաղաքական

Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ են հանդիպել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Մեր հիմնական խնդիրն այն է, որ կարողանանք վերահսկել ընտրությունները և գոնե տեղամասերում փորձենք պահել ձայները` հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, եթե իրենց հաջողվի վերահսկել ընտրությունների գործընթացը, ապա հստակ է, որ իշխանությունները չեն կարող ունենալ մեծամասնություն: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, որ ԲՀԿ-ն երեկ տեղի ունեցած հանրահավաքին գալու համար մարդկանց գումար է բաժանել, հայտնել է. «Չկա նման բան, ժողովուրդը հրաշալի գիտի յուրաքանչյուր քաղաքական ուժի իրական արժեքը»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր էլեկտորատը անտեր մնաց և շատ-շատ ուժեր, որոնք տարիներ շարունակ պնդում էին, որ պետք է փոխել իշխանությունը, այդուհանդերձ բերեցին իշխանության վերարտադրմանը:

Back to top button