Նորություններ

ԵՄ-ը Եվրահանձնաժողովին հանձնարարել է նոր ֆինանսական օգնություն պատրաստել Թուրքիայի համար

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները Եվրահանձնաժողովին հանձնարարել են պատրաստել նոր ֆինանսական օգնություն Թուրքիային սիրիացի փախստականների համար:

«Եվրախորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում առանց հապաղման առաջարկ ներկայացնել սիրիացի փախստականներին և Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում և տարածաշրջանի այլ երկրներում նրանց ընդունող համայնքներին հետագա ֆինանսական աջակցության վերաբերյալ՝ ԵՄ միգրացիոն քաղաքականության շրջանակում:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ը շահագրգիռ է Անկարայի հետ համագործակցությամբ և փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ:

«Եվրախորհուրդն աջակցում է ԵՄ-ի՝ Թուրքիայի հետ փուլերով, համամասնորեն փոխգործակցելու պատրաստակամությունը, որպեսզի համագործակցությունը խորացնի համընդհանուր շահեր ներկայացնող մի շարք ոլորտներում:

regionmonitor.com

Back to top button
Close