ՆորություններՔո ձայնը

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։

Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

«Հ.Գ. Ես մինչ 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները հանդիսացել եմ ԵԽԽՎ-ում այս հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, և իրավասություններս կդադարեցվեն պատգամավոր չընտրվելու առիթով:

Հույս ունեմ, որ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովից նորից կունենանք հանձնաժողովում կարևոր պաշտոններ զբաղեցնող պատգամավոր»:

Back to top button