Նորություններ

Երասխ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

Հունիսի 24-ին, ժամը 17։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պ․ Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ գյուղի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասի 30 զինծառայող։

Back to top button
Close