Նորություններ

Պուտինն ու Ալիեւը քննարկել են հայտնի պայմանավորվածությունների իրականացման գործնական հարցերը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ` կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Քննարկվել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021 թ. հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը:

Back to top button
Close