Նորություններ

Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և կազմակերպությունների ղեկավարներից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հղելով իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները:

«Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի բարեկեցության և բարգավաճման»,- մասնավորապես նշվում է Թուրքմենստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ նախագահին մաղթելով քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովը:

Back to top button
Close