Նորություններ

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում:

Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:

Ղազախստանի առաջին նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Back to top button
Close