Նորություններ

Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի մաթեմատիկական ճամբար Արցախի երեխաների համար

Հունիսի 22-ից հուլիսի 2-ը Վիկտոր Համբարձումյանի թոռնուհիներ, մաթեմատիկոսներ Աննա Համբարձումյանի և Գայանե Պանինայի նախաձեռնությամբ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Ավրորա մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի Ամառային մաթեմատիկական ճամբար Արցախի՝ մասնավորապես Հադրութի և Շուշիի շրջանների երեխաների և պատանիների համար։ Դասախոսները լինելու են Ռուսաստանի հայտնի մաթեմատիկոսներ։

Ճամբարը նպատակ է հետապնդում խորացնել մասնակիցների մաթեմատիկական գիտելիքները, օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում, Հայաստանում և Արցախում ներդնել մաթեմատիկայի դասավանդման ռուսական մեթոդաբանությունը, բարելավել ռազմական գործողություններից տուժած երեխաների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև նպաստել գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական կապի զարգացմանը։

Ճամբարի ընթացքում երեխաները կծանոթանան նաև ԲԱ նվաճումների հետ, կայցելեն աստղադիտակներ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, կունենան նաև էքսկուրսիաներ դեպի մոտակա տեսարժան վայրեր։

 

 

Մելինե Ասրյան

Back to top button
Close