Նորություններ

ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել գլխարկ և արևային ակնոց

Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`
խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում.
հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ.
ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին.
հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա.
հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ.
չաղտոտել շրջակայքը.
շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին.
չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով.
խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին։
Back to top button
Close