ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանում մեկ օրում 548 մարդ է մահացել կորոնավիրուսից. վատագույն ցուցանիշը փետրվարի 11-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու ելքերի թիվը մեկ օրում կազմել է 548՝ նախորդ օրվա 546-ի դիմաց, ինչը դարձել Է նոր առավելագույն ցուցանիշը փետրվարի 11-ից ի վեր: Դա հետեւում Է համավարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ հունիսի 23-ին հրապարակած տվյալներից:

Շտաբի տվյալներով՝ համավարակի սկզբից երկրում մահացել Է 130 895 հիվանդ:

Երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն անցած 24 ժամում աճել Է 17 594-ով՝ մեկ օր առաջվա 16 715-ի դիմաց:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,33 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 335 508 մարդ: Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 12 660-ով, դա առավելագույնն Է մարտի 13-ից ի վեր: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 902 110 մարդ:

Back to top button
Close