Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններՏնտեսական

Ինչպե՞ս սկսել բիզնես ընդամենը 100.000 դրամով. Bee Care-ի հիմնադիր Անի Գալստյանի հաջողության բանաձևը

Մեղվապահի ընտանիքում մեծանալը ոչ միայն մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղաց, այլ նաև բիզնեսի հիմնադրման: Դեղագետ  Անի Գալստյանը որոշեց ակնամոմի և մեղրամոմի յուրահատուկ բուժիչ հատկությունները հաշվի առնելով՝ սկսել կոսմետիկ միջոցների արտադրություն:

Տեխնոլոգիայի ուսումնասիրություն, մասնագիտական հմտություն, մեղվապահ հայրիկ, ով իր խորհուրդներով միշտ պատրաստ է օգնել և ոգևորել Անիին, և արդյունքը սեղանին է:

Հակաբորբոքային, խունավեցնող, սնուցող և փափկեցնող քսուկներ՝ բնական հումքով պահանջարկ ունեն, ասում է Անին: Կոսմետիկ այս միջոցների բաղադրությունը  բնական է, զերծ քիմիական հավելումներից: Սա է իր արտադրանքի հիմնական առանձնահատկությունը:

Գաղափարը կյանքի կոչելու համար  մեծ գումար պետք չէր, սիմվոլիկ ներդրում, կամք՝ գործի մեկնարկը տալու, և իհարկե չդադարող աշխատանք:

Սպառողների հետ անհատական աշխատանք ևս տանում է:  Մանավանդ, եթե բուժական նպատակներով են ձեռք բերում քսուկները:

Արդյունքը գոհացնում է Անիին, բայց միևնույն  ժամանակ պարտադրում՝ տեղում չդոփել, այլ ստեղծել ավելին, մտածել ունեցածը զարգացնելու մասին:

Անին երազում է դառնալ խոշոր հարկատու, ով իր լրջագույն ներդրումը կունենա երկրի զարգացման գործում:  Իսկ երկրի վերքերը միայն  աշխատանքով է հնարավոր լինելու  սպիացնել. այլ ճանապարհ չկա, ասում է նա:

Back to top button
Close