Նորություններ

Վրաերթ Երևանում. 33-ամյա վարորդը Renault-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08:55-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Էդգար Մ.-ն, իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհ և Սևանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 67-ամյա Գագիկ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close