Նորություններ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր. հայտնաբերվել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի վկայական

Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 58-ամյա Սամսոն Մխիթարյանը, իր վարած Audi A6 մակնիշի 77 ՏM 070 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, 18-ամյա Խաչիկ Մ.-ն, 32-ամյա Ժենիկ Մ.-ն և 36-ամյա Սյուզաննա Մ.-ն տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 39-ամյա Գոռ Մ.-ն՝ Գորիսի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի անվամբ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի վկայական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close