Նորություններ

«Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել». Սերժ Սարգսյանը քվեարկեց 29/45 ընտրատեղամասում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը։

Նա քվեարկությունից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հետ։

«Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության,  մեր հասարակության հաշտեցման»,- ասաց նա։

Back to top button
Close