Նորություններ

Ժամը 12.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում

Քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության մարզերում: Ստացված հանցագործությունների վերաբերյալ 7 հաղորդումները վերաբերվել են մեկից ավելի անգամ քվեարկելուն (4 դեպք), քվեարկության գաղտնիությունը խախտելուն (1 դեպք), գույքը դիտավորությամբ վնասելուն (1 դեպք), մարմնական վնասվածք հասցնելուն (1 դեպք):

Back to top button
Close