ՄիջազգայինՆորություններ

Լեհաստանը թուրքական Bayraktar-ներ է ուղարկում ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանները պաշտպանելու համար

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն հայտնել է, որ թուրքական հարձակողական Bayraktar TB2 անօդաչու սարքերը կամրապնդեն ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մայիսին հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր Թուրքիայից նման 24 ԱԹՍ գնելու մասին:

«Մենք վստահ ենք, որ դա կբարելավի լեհական բանակի ներուժը և կօգնի ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները»,-ասել է Ռաուն Անթալիայի Դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում տված հարցազրույցում:

Արտաքին գործերի նախարարը նաեւ հավելել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Լեհաստանը իրենց սահմաններին բախվում են անվտանգության սպառնալիքների:

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ միայն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կապահովի համագործակցության լիարժեք զարգացում՝ Եվրոպայում կայունություն և բարգավաճում ապահովելու համար: Հարցազրույցի ընթացքում Ռաուն նշել է նաև, որ Անկարան և Վարշավան քննարկում են Վրաստանի և Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ամրապնդման ուղիները:

Back to top button
Close