ՄիջազգայինՆորություններ

Հարբած վրացին վիրավորել է բելառուսուհուն, ինչից էլ սկսվել է վրացիների միջեւ ծեծկռտուքը բելառուսական ավիաընկերության ինքնաթիռում

«Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռի օդաչուները, ովքեր Մինսկից Թբիլիսի էին ուղեւորվում, գրեթե ստիպված են եղել ետ դարձնել օդանավը՝ ուղեւորների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո: Ականատեսների խոսքով՝ Վրաստանի քաղաքացին, ով հարբած վիճակում է եղել, ռուսերենով վիրավորել է իր կողքին նստած բելառուսուհուն: Բորտուղեկցորդները տեղափոխել են կնոջը, բայց տղամարդը շարունակել է վիրավորանքներ հնչեցնել:

Համերկրացիներից մեկը նկատողություն է արել նրան, ինչից հետո սկսվել են փոխադարձ վիրավորանքներն ու ծեծկռտուքը: Պարզվել է, որ նկատողություն արած երիտասարդի հետ են եղել նրա եղբայրներն ու ծանոթները, ովքեր որոշել են դաս տալ հարբած տղամարդուն: Օդաչուն ստիպված է եղել միջամտել: Նա հայտարարել է, որ պետք է արագ դադարեցնել ծեծկռտուքը, այլապես ստիպված կլինի օդանավը վերադարձնել Մինսկ:

Տղամարդիկ անմիջապես չեն դադարեցրել անկարգությունները: Բարեբախտաբար, ինքնաթիռը հասել է Վրաստանի մայրաքաղաք, որտեղ  ոստիկանությունն արդեն սպասում էր ծեծկռտուքի մասնակիցներին:

Back to top button
Close