Նորություններ

ԿԸՀ-ն միաձայն մերժել է Տիգրան Արզաքանցյանի բողոքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն մերժել է Տիգրան Արզաքանցյանի բողոքը, որով Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը պահանջում էր վերականգնել իր գրանցումն ու անվավեր ճանաչել ավելի վաղ՝ հանձնաժողովի կայացրած որոշումը:

Փաստաթղթային խնդիրների պատճառով ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել Արզաքանցյանի գրացումը, այն բողոքարկվել էր դատարանում, որն էլ անփոփոխ էր թողել հանձնաժողովի որոշումը:

Տիգրան Արզաքանցյանի ներկայացուցչի պնդումներին, թե փաստաթղթային հարցերն առաջացել են ոչ իրենց մեղքով, Տիգրան Մուկուչյանն արձագանքել է՝ հանձնաժողովը չի կարող քննել ու փոփոխել դատական ակտը:

Նույն պատճառաբանությամբ մերժվել է նաև «Զարթոնք» կուսակցության դիմումը, որով քաղաքական ուժը պահանջում էր ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակը:

Back to top button
Close