Նորություններ

Մայր Աթոռը կոչ է անում ազատ արձակել անվանի բժիշկ Արմեն Չարչյանին. հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ազատ արձակել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռը։

«Մամուլից տեղեկացանք, որ ձերբակալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն տիար Արմեն Չարչյանը՝ նույն կենտրոնում տեղի ունեցած հանդիպման հայտնի ձայնագրության փաստի հիմքով:

Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն: Ուստի, հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին եւ գործել բացառաբար օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով անձի արժանապատվությունն ու հեղինակությունը նսեմացնող եւ իրավունքները ոտնահարող գործողություններից»,- նշվում է հայտարարության մեջ։

Back to top button
Close