ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը հնարավոր է վերսկսի չվերթները դեպի Թուրքիա

Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական «S7» և  «Aeroflot» ավիաընկերություններն ամբողջությամբ չեղարկեցին  ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։

Հեղինակավոր «Forbes» ամսագրին մոտ կանգնած երկու աղբյուր հայտնում է, որ Ռուսաստանը հնարավոր է հուլիսի 1-ից վերսկսի Թուրքիայի հետ չվերթները:

Այդ աղբյուրներից մեկը հայտնում է. «Կարծես թե անվտանգ է սկսել թռիչքները դեպի Թուրքիա, որտեղ համավարակի դեպքերի թվի վերաբերյալ ցուցանիշներն արդեն կայունացել են: Հնարավոր է, որ շաբաթվա ընթացքում 7 չվերթ իրականացվի»:

Նշվում է, որ չվերթների վերսկսման ուղղությամբ պահանջները ներկայացվել են, սակայն ռուս պաշտոնյաները դեռևս վերջնական որոշում չեն կայացրել:

Հունիսի 17-ին Ռուսաստանից մասնագետների խումբ է մեկնել Թուրքիա՝ համավաճարակի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու: Մասնագետների այցից հետո պարզ կդառնա՝ արդյոք կվերսկվեն Թուրքիայի հետ թռիչքները, թե ոչ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ռուս զբոսաշրջիկների ունեցած դերակատարումը չափազանց կարևոր է և նման որոշման հետևանքով Թուրքիայում այս ոլորտը մեծ վնաս կարող է կրել։

Back to top button
Close