ՆորություններՍպորտ

Վիրահատությունից հետո Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից

Միլանի «Ինտերի» ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

29-ամյա կիսապաշտպանը սրտի վիրահատության է ենթարկվել, սրտին դեֆիբրիլյատոր է տեղադրվել: Էրիկսենն այցելել է հավաքականի անդամներին ու վերադարձել տուն:

«Վիրահատությունը լավ է անցել, ամեն ինչ լավ է: Շատ ուրախ էի երեկվա հաղթական խաղից հետո խաղընկերներիս տեսնել: Կարիք չկա ասելու, որ երկուշաբթի՝ Ռուսաստանի դեմ խաղում, տղաների կողքին եմ»,-ասել է Էրիկսենը:

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի առաջին տուրի Դանիա-Ֆինլանդիա խաղի ընթացքում Էրիկսենի սիրտը կանգ էր առել: Ֆուտբոլիստին մեծ դժվարությամբ «կյանք վերադարձրեցին» ու տեղափոխեցին հիվանդանոց:

Back to top button
Close